Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Cadbury-ի արտադրողը չհալչող շոկոլադ է ստեղծել

Cadbury-ի արտադրողը չհալչող շոկոլադ է ստեղծել

Mondelez International (նախկինում` Kraft Foods) ընկերությունը, որը Cadbury եւ Alpen Gold շոկոլադների արտադրողն է, առաջիկայում շուկայում կներկայացնի շոկոլադ, որը չի հալչում:

 

Այդ մասին հայտարարել է Mondelez International ընկերության EEMEA (Արեւելյան Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա) տարածաշրջանային տնօրեն Լորենս ՄաքԴուգալը:

Նա չի հայտնել շոկոլադի բաղադրության եւ համի մասին, նաեւ թե որ ապրանքանիշի տակ է թողարկվելու շոկոլադը: Mondelez-ի ներկայացուցիչը նաեւ հաղորդել է, որ նոր շոկոլադը չի հալչում մինչեւ 40 աստիճան ջերմության դեպքում: ՄաքԴուգալը հավելել է, որ ընկերությունն արտոնագրել է ապրանքը դեռ անցած տարի, իսկ այժմ ակտիվորեն մշակում է այն: Mondelez-ը Աֆրիկայում եւ տաք երկրներում շոկոլադի նոր տեսականու լավ վաճառքի հույս ունի, հայտնում է Lenta.ru-ն:

Kraft Foods-ը, որ անցած տարի իր կորպորատիվ անունը փոխել է Mondelez International-ի, հիմնադրվել է 1903 թվականին: Ընկերությունն արտադրում է Alpen Gold, Cadbury, Milka եւ Orea շոկոլադներ, նաեւ բրենդային Estrella, Maxwell House եւ Jacobs շոկոլադները:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ